DASH սննդակարգը 50 տոկոսով նվազեցնում է սրտային անբավարարության զարգացման հավանականությունը. հետազոտություն

18:39   11 մայիսի, 2019

DASH սննդակարգը, որը մշակվել է հիպերտոնիկների համար, կարող է նվազեցնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը՝ նույնիսկ դեղերից ավելի արդյունավետ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում:

Գիտնականների խոսքով՝ այս սննդակարգը կայունացնում է արյան ճնշումը, ինչպես նաեւ նպաստում աղեստամոքսային տրակտի օրգանները ացանկալի նյութերից մաքրելուն: Ավելին՝ այս սննդակարգը կարող է 50 տոկոսով նվազեցնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը, եւ այս իմաստով այն գերազանցում է շատ դեղամիջոցների ազդեցությանը: Գիտնականների եզրակացությունները հիմնված են մինչեւ 75 տարեկան մարդկանց սնվելու դիտարկումների տվյալների վրա, որոնք կատարվել են ավելի քան 13 տարի:

DASH (Dietary Approaches to Stop Hypertension – հիպերտոնիայի բուժման դիետոլոգիական մոտեցում) սննդակարգը նախատեսում է մասնակի կամ ամբողջական հրաժարում աղ պարունակող սնունդից, ալկոհոլից, ծխելուց, ինչպես նաեւ թարմ բանջարեղենի եւ մրգերի, ընկույզների, հատիկավոր ցորենի հացի, թռչնամսի, ձկան, անյուղ կաթնամթերքի մեծ քանակությամբ գործածում:

Սննդակարգի գլխավոր կանոնները.

Հիշեցնենք, որ հունվարին U.S. News & World Report ամսագիրը հրապարակել էր 2019 թվականի սնվելու լավագույն տեսակների վարկանիշը, որում DASH սննդակարգը գրավել է երկրորդ տեղը:



© NEWS.am Medicine