Ավոկադոն օգտակար է դիաբետ ունեցող մարդկանց համար. ուսումնասիրություն

23:46   13 մայիսի, 2019

Ավոկադոյի պտուղներն օգտակար են նրանց համար, ում մոտ դիաբետի կամ ճարպակալման զարգացման ռիսկ կա:

Իլինոիսի ինստիտուտի Սնման հետազոտությունների կենտրոնի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել պարզելու համար՝ արդյոք ճարպն օգտակար է ավելորդ քաշի եւ դիաբետի զարգացման ռիսկի դեմ պայքարում:

Ինչպես հայտնի է ավոկադոյի միջուկը  հարուստ է բուսական եւ ճարպաթթուներով (այդ թվում հագեցած եւ ոչ հագեցած):

Պարզվել է, որ ավոկադոն կարող է փոխարինել վերամշակված աշխաջրերը (օրինակ հացը կամ մակարոնները)՝ ճնշելով քաղցի զգոցողությունը եւ նպաստելով ճարպակալում ունեցող մարդկանց քաշի նվազմանը:

Հատկանշական է, որ ավոկադոյով թոստերը չունեն նման բուժական ազդեցություն:



© NEWS.am Medicine