Ողջ մնալու համար ամերիկացին ծալովի դանակով անդամահատել է իր ոտքը

09:35   16 մայիսի, 2019

ԱՄՆ նեբրասկա նահանգում տեղի է ունեցել ողբերգական դեպք. 63-ամյա Կուրտ Կեյզերի ոտքը խցանվել էր հոփերի մեջ (ինքնաբեռնվող բունկերային վագոն սորուն բեռների փոխադրման համար):

Վագոնը շարունակել է շարժումը, սակայն Կուրտին ոչ մի կերպ չի հաջողվել ազատել խցանված ոտքը: Արդյունքում տղամարդը ստիպված էր հուսահատ քայլի դիմել՝ վերջույթը կտրել ծալովի դանակով: NBC News-ը հայտնում է, որ դրանից հետո տուժածը ստիպված էր 45 մետր սողալ մինչեւ իր տուն եւ բժիշկների կանչել:

Շտապ հոսպիտալացումից հետո Կուրտը բուժման կարիք ուներ, որը տեւել է մի քանի շաբաթ: Բժիշկները հույս ունեն, որ նա կկարողանա տեղաշարժվել պրոթեզի օգնությամբ:



© NEWS.am Medicine