12-ամյա աղջկա պարանոցին ֆուտբոլի գնդակի չափով ուռուցք է առաջացել (ֆոտո)

12:05   16 մայիսի, 2019

Հնդկական Գուջարաթ նահանգից 12-ամյա Սուրբխի Բենի պարանոցին ֆուտբոլի գնդակի չափով ուռուցք է աճում:

Աղջկա պարանոցին նորագոյացությունը հայտնվել է երբ նա 3 տարեկան էր: Հոր՝ Պարշուրամ Բխայ Վարիայի խոսքով սկզբում փոքր ուռուցքը գտնվում էր աղջկա դեմքին, սակայն ժամանակի ընթացքում մեծացել է ֆուտբոլի գնդակի չափի եւ ծածկել ամբողջ պարանոցը:

Հայրը դստերը տարել է տեղական հիվանդանոցներ խորհրդատվության, սակայն բժիշկները թեւերն են տարածել՝ ասելով, որ չեն կարող ո՛չ ճշգրիտ ախտորոշում կատարել, ո՛չ նրան վիրահատել: Աղջկան բուժման կուրս են նշանակել, սակայն նրա վիճակը չի բարելավվել:

Երիտասարդ հնդկուհու ծնողներն անհանգստանում են աղջկա ապագայի համար, քանի որ նրանք գումար չունեն արտասահմանում թանկ հետազոտության համար: Ընդ որում աղջիկը լավատեսորեն է տրամադրված:Նա անկեղծ է, շփվող եւ շատ ընկերներ ունի:

Ենթադրաբար՝ աղջկա մոտ լիմֆատիկ մալֆորմացիա է, որը հայտնի է նաեւ որպես կիստոզային գիգրոմա՝ հազվադեպ բարորակ դիմային ուռուցք: The Daily Mail-ի տեղեկություններով՝ այս հիվանդությամբ տառապում է Մեծ Բրիտանիայում բոլոր նորածինների 1 տոկոսը:



© NEWS.am Medicine