Վթարից հետո կաթվածի ենթարկված կինը կարողացավ ոտքի կանգնել եւ ինքնուրույն գնալ խորանի մոտ (ֆոտո)

13:10   17 մայիսի, 2019

2014 թվականին 33-ամյա Էրին Ռոլինսը Չիկագոյից ահավոր վթարի ենթարկվեց, որը քիչ մնաց զրկեր նրան կյանքից։ Վթարի մեղավորը հարբած վարորդն էր, որը չէր կարողացել կառավարել մեքենան։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կնոջը հաջողվեց ողջ մնալ երջանիկ պատահականությամբ։ Էրինը կոտրել էր ողնաշարը, ինչպես նաեւ ուներ ներքին արնահոսություն աղիների պատռվածքի պատճառով։ Կինը կաթվածահար էր եղել գոտկատեղից ներքեւ։ Ընդհանուր առմամբ, նրան 8 վիրահատության ենթարկեցին, նա երկարատեւ վերականգնողական շրջան անցավ։

Չնայած վթարի ահավոր հետեւանքներին՝ արդեն երկու տարի հետո Էրինը կարողացավ այնքան վերականգնվել, որ ինքնուրույն գնաց խորանի մոտ։

Էրինը պատմում է, որ նորից է սկսել քայլել սովորել քայլակների եւ ոտքերի հատուկ ֆիքսատորների օգնությամբ։ Այսօր, վթարից հինգ տարի հետո, Էրինը չի կարող շարժվել առանց այդ հատուկ ֆիքսատորների։ Կինն անհանգստանում է, որ կարող է բախվել խնդիրների հղիության ժամանակ, քանի որ երեխա կարող է ունենալ միայն կեսարյան հատման միջոցով։ Չնայած անցած փորձություններին՝ դատարանի դահլիճում նա ներեց վթարի մեղավորին։

 

 

 



© NEWS.am Medicine