Մշակվել է ականջի ինֆեկցիաների դիագնոստիկայի համար առաջին հավելվածը

15:01   18 մայիսի, 2019

Վաշինգտոնի համալսարանի մասնագետները  EarHealth սմարթֆոնի համար հավելված են մշակել, որը կօգնի տնյաին պայմաններում ականջի ինֆեկցիաները հայտնաբերել:

Աշխատելով հավելվածի ուղղությամբ՝ գիտնականները վերլուծել են հիվանդության հազարավոր պատմությունները՝ փորձարկման ալգորիթմի ստեղծման համար: Զարգացող ինֆեկցիայի հիմնական մարկեր է միջին ականջի շրջանում հեղուկի կուտակումը:

Սմարթֆոնում բեռնված այդ հավելվածի միջոցով հնարավոր կլինի որոշել հեղուկի առկայությունը: Դրա համար հարկավոր է ձագարի տեսքով ծալել թուղթը, որի նեղ անցքը պետք է կպչուն ժապավենի միջոցով ամրացված լինի սմարթֆոնի ներքեւի հատվածին: Ձագարի հիմքը հարկավոր է ականջին շատ մոտ պահել:

EarHealth հավելվածը գեներացնում է 150 միլիվայրկյան տեւողությամբ անդադար ձայնային ազդանշանը, որն իր հաճախականությամբ համեմատելի է թռչունների ծլվլոցի հետ: Ազդանշանն անդարդառնում է թմբկաթաղանթից եւ բջջային հեռախոսը նորից որսում է այն: Եթե միջին ականջում հեղուկ կա, անդրադարձված ձայնային ալիքի հաճախականությունը փոխվում է: Այս մեթոդի օգնությամբ ախտորոշման պարզումը կազմում  է 85 տոկոս:



© NEWS.am Medicine