Հայտնի է հղի կանանց համար վտանգավոր դեղամիջոցը. գիտնականներ

23:46   18 մայիսի, 2019

Հղի կանանց խորհուրդ չի տրվում ընդունել բենզոդիազեպին շարքի դեղամիջոցներ. դրանց օգտագործումը 11 տոկոսով մեծացնում է վիժման վտանգն առաջին եռամսյակում, նախազգուշացնում են կանադացի գիտնականները:

Centre Hospitalier Universitaire Sainte-Justine-ին հետազոտողները հավաքել են 1998-2015 թթ. Կանադայի բնակչուհիների շրջանում շուրջ 442 000 հղիության մասին տվյալներ: Պարզվել է, որ գրանցված բոլոր հղիությունների 6 տոկոսն ավարտվել է վիժումով: Հղիների շուրջ 1 տոկոսն էր ստացել բենզոդիազեպին տեսակի դեղամիջոց հղիության սկզբում հուզական լարվածությունը բուժելու համար: Վերլուծությունը ցույց է տվել, որ այդ դեղամիջոցների ամբողջ շարքը, անկախ ապրանքանիշից ու արտադրողից, մեծացնում է վիժման վտանգը 11 տոկոսով:

Գիտնականներն ընդգծում են, որ իրենց աշխատանքի արդյունքները չունեն ապացույցներ եւ կարող են միայն մատնանշել կապը բենզոդիազեպին ընդունելու եւ վիժման վտանգի միջեւ: Դեռ ավելին, բացի դեղամիջոցներից, վիժման վրա կարող են բացասաբար ազդել, մասնավորապես, անքնությունն ու անհանգիստ վիճակը, որոնց բուժման համար կիրառում են հենց այն դեղերը:

Նշենք, որ բենզոդիազեպին խմբի դեղամիջոցները, ինչպիսին են Valium and Xanax-ը, կիրառվում են որպես հանգստացնող դեղեր եւ պայքարում են բարձր տագնապայնության դեպքում:



© NEWS.am Medicine