Կապ է հայտնաբերվել սեքսի հաճախության եւ հարաբերությունների երկարատեւության միջեւ

22:10   20 մայիսի, 2019

Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի հոգեբանները կապ են հայտնաբերել սեքսի եւ հարաբերությունների երկարատեւության միջեւ:

Հետազոտությանը մասնակցել է 92 հետերոսեքսուալ զույգ, որոնց հարաբերությունների երկարատեւությունը տատանվում էր մեկ ամսից մինչեւ 9 տարի: Փորձարկվողների տարիքը կազմել է 19-ից մինչեւ 30 տարեկան: Պարզվել է սեքսով զբաղվելու հաճախությունը նվազում է հարաբերությունների երկարատեւությանը զուգահեռ:

Դրանից բացի, զույգի սեքսուալ կյանքի կյանքի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպես փոխադարձ կիրքը եւ պատահական սեքսի հանդեպ կնոջ հակվածությունը: Գիտնականները վերջին հանգամանքը կապում են այն հանգամանքի հետ, որ գայթակղիչ արկածների սիրահարները հակված են կիսելու հարաբերությունների էմոցիոնալ եւ սեքսուալ կողմերը: Իսկ սա նշանակում է, որ կենցաղային վեճերն այնքան էլ սաստիկ չեն ազդում նրանց ինտիմ կյանքի վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolutionary Behavioral Sciences ամսագրում:



© NEWS.am Medicine