Լեհաստանում կինը վեցյակ է ծնել

09:35   21 մայիսի, 2019

Կրակովում կինը վեցյակ է ծնել՝ 4 աղջիկ եւ 2 տղա:

Լեհական մամուլի գործակալությունը հաղորդում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության 29-րդ շաբաթում: Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Ամենափոքր նորածնի քաշը կազմում է 800 գրամ, իսկ ամենախոշորի՝ 1200 գրամ: Ծնվելուց հետո բոլոր նորածիններին դրել են անհասների համար նախատեսված հատուկ ինկուբատորի մեջ: Բժիշկները, մասնավորապես, պետք է վերահսկեն նորածինների շնչառական եւ մարողական համակարգերը:

Ուշագրավ է, որ բժիշկների կանխատեսմամբ՝ լույս աշխարհ պիտի գային 5 երեխաներ: Այսպիսով, վեցյակը բժիշկների համար անակնկալ էր:

Նշվում է, որ փոքրիկների մայրն իրեն լավ է զգում եւ երջանիկ է ընտանիքի նման զգալի համալրման համար:



© NEWS.am Medicine