Ինչպե՞ս ԱՄԲ-ն կարող է ազդել մարդկանց էվոլյուցիայի վրա

21:27   21 մայիսի, 2019

Արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիան կարող է զգալիորեն ազդել մարդկանց էվոլյուցիայի վրա, պնդում է Norway's Telemark Hospital-ից  վերարտադրողաբան Հանս Հանեւիկը:

Նրա խոսքով՝ «անհաջող գեներով» մարդիկ ԱՄԲ շնորհիվ երեխաներ ունեն եւ նրանց փոխանցում են իրենց գեները. առանց ժամանակակից տեխնոլոգիաների նման մարդիկ չէին կարողանա երեխաներ ունենալ եւ նրանց գեները նրանց հետ կմահանային:

Կա հավանականություն, որ նման մարդկանց երեխաների մոտ նույնպես խնդիրներ կլինեն վերարտադրողականության   հետ եւ ապագայում նրանք նույնպես ստիպված կլինեն դիմել սերնդի շարունակության համար օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների:

Մասնագետի խոսքով՝ ԱՄԲ-ն այսօր շատ տարածված է եւ ավելի ու ավելի շատ զույգեր են դիմում դրան: Շուտով, նրա խոսքով, խոսքն արդեն ԱՄԲ միջոցով ծնված միլիոնավոր մարդկանց մասին կլինի, նշանակում է դա չի կարող չանդրադառնալ մարդու էվոլյուցիայի վրա. մենք ավելի ու ավելի կախվածություն կունենանք այդ տեխնոլոգիաներից, որպեսզի շարունակենք ապրել:

Մասնագետը նշում է, որ ԱՄԲ-ն դադարում է պարզապես անպտղության բուժման մեթոդ լինել:

Այն ավելի հաճախ է վերածվում տեխնոլոգիական միջամտության մարդու այն կենսական փուլի ընթացքում, երբ  բնական ընտրության ազդեցությունն առավելագույն է:

Եվ թեեւ սա վիթխարի բժշկական նվաճում է, այն, վերարտադրողաբանի խոսքով , հզոր բնական վերարտադրողական խոչընդոտներ է ստեղծում: Իսկ թե ինչպես այս ամենը կազդի մարդկության ապագայի վրա, դժվար է կանխատեսել:



© NEWS.am Medicine