Նախկին ամենագեր տղամարդը, որը 300 կգ էր նիհարել, նորից գիրանում է

19:35   21 մայիսի, 2019

Բրիտանիայից 59-ամյա Փոլ Մեյսոնը ժամանակին 445 կգ էր կշռում, բայց ԱՄՆ-ում վիրահատությունից հետո 121 կգ նիհարել է: Այժմ նա նորից սկսել է քաշ հավաքել: Ավելին նա որոշել է վերադառնալ Բրիտանիա սոցիալական նպաստ ստանալու համար:

Անցյալում Փոլը դիմել էր ավելորդ քաշով մարդկանց նվիրված ամերիկյան հեռուստաշոուին: Իր բուժման բոլոր մանրամասները նկարահանելու թույլտվության դիմաց Փոլը հնարավորություն էր ստացել անվճար գաստրոշունտավորում ստանալ: Այդ նպատակով նա 2014-ին տեղափոխվել էր Մասաչուսեթս նահանգի Օրանժ քաղաք:

Սկզբում գաստրոշունտավորումը հրաշալի արդյունքներ է տվել, տղամարդու քաշը սկսել է արագորեն նվազել եւ հասել է իր համար հարաբերականորեն նորմալ ցուցանիշի՝ 121 կգ-ի:

Սակայն Փոլը չի կարողացել կայունացնել եւ պահել իր քաշը եւ որոշ ժամանակ անց նա նորից սկսել է գիրանալ:

Ներկայումս նրա քաշը գերազանցում է 220 կգ-ն: Այժմ նրա մոտ նորից մորբիդային ճարպակալում է, ճիշտ է, նա դեռ այդքան գեր չէ, որպեսզի հետաքրքրի այդ ծրագրի լսարանին: Դրա համար ԱՄՆ-ում այլեւս ոչ ոք չի պատրաստվում անվճար բուժել անգլիացուն, իսկ նա գումար չունի:

Բրիտանիայում սակայն Փոլը կարող է դիմել իշխանություններին իրեն սոցիալական նպաստի տրամադրման համար:

 Հենց դրանով է պայմանավորված տղամարդու՝ ԱՄՆ-ում մի քանի տարի ապրելուց հետո հայրենիք վրադառնալու եւ սոցիալական ծառայությանը դիմելու որոշումը:

Փոլի պատմությունը ցույց է տալիս, որ գաստրոշունտավորումը միշտ չէ, որ հաջող է լինում եւ անգամ ստամոքսի չափերի փոքրացումից հետո մարդը նորից կարող է ավելորդ քաշ հավաքել:



© NEWS.am Medicine