Այրվածքներ ստացած 1 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում է

17:12   21 մայիսի, 2019

Այրվածքներ ստացած 1 տարեկան երեխան գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին Երեւան են տեղափոխել Լոռու մարզի Վանաձոր քաղաքից:

Այրվածքային բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը NEWS.am Medicine-ին հայտնեց, որ այրված մակերեսը 20 տոկոս է կազմում, ինչը քիչ չէ հաշվի առնելով պացիենտի տարիքը (1 տարի եւ 2 ամիս): Տաք ջրի հետ շփվելու հետեւանքով փոքրիկը II եւ III-րդ աստիճանի այրվածքներ ունի:

«Երեխան նորմալ շնչում է, ստանում է անհրաժեշտ բուժում եւ գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ», - նշեց Բաբայանը՝ հավելելով, որ նրա վիճակը ծանր է գնահատվում:

 



© NEWS.am Medicine