Ֆրանսիայում Մոնտերոյի քաղաքապետը որոշել է ծնելիությունը մեծացնել անվճար վիագրայով

12:00   22 մայիսի, 2019

Մոնտերո կոմունայի (Ֆրանսիա) քաղաքապետ Ժան Դեբոզին ծնելիությունը մեծացնելու միանգամայն օրիգինալ եղանակ է մտահղացել: New York Post-ը հայտնում է, որ Դեբոզին պաշտոնական հրաման է հրապարակել, որի համաձայն Մոնտերոյի տարածքում ընտանիք կազմել ցանկացող զույգերին անվճար վիագրա կհատկացվի:

Այսօրվա դրությամբ՝ կոմունայի բնակչությունը կազմում է ընդամենը 650 մարդ, իսկ տեղական դպրոցներում աշակերտների պակաս կա: Ըստ երեւույթին, երիտասարդ ընտանիքների համար Մոնտերոն գրավիչ դարձնելու ավանդական մեթոդներն անարդյունավետ էին, եւ հիմա ամբողջ հույսը վիագրան է: Ընդ որում՝ քաղաքապետը վստահ է, որ պոտենցիայի բարելավման հաբերը բեբի-բումի կդրդեն նաեւ տեղի բնակչությանը:

Դեղամիջոցը կտրամադրվի այն ամուսիններին, որոնց տարիքը կազմում է 18-ից մինչեւ 40 տարեկան: Զույգերի համար, որոնք երեխաներ կունենան, նախատեսված են նաեւ միանվագ վճարումներ:



© NEWS.am Medicine