Անսպասելի հայտնագործություն. կորացած մեջքով նստելը կարող է օգտակար լինել առողջության համար

22:34   22 մայիսի, 2019

Մանուկ հասակից մեզ միշտ ասել են՝ ուղիղ պահել մեջքը եւ նստել՝ ուղիղ կեցվածքը պահպանելով։ Բայց վերջին հետազոտությունները փոխում են բոլոր պատկերացումներն այդ մասին։ Ինչպես պարզել են University Hospital of North Tees-ի գիտնականները, դա, ինչպես ասվում էր ավելի վաղ, մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում ողնաշարի վրա։ Բայց ուղիղ մեջքի դեպքում լարվում են որովայնի, մեջքի մկանները, ինչը կարող է վտանգավոր լինել գոտկատեղում ցավեր ունեցող մարդկանց համար եւ առաջ բերել շնչառական խնդիրներ։

Եթե մեջքը կորավուն է, վերոնշյալ մկանները եւ ոտքերի մկանները թուլանում են։ Եվ, համաձայն կատարված հետազոտությունների, այս դիրքը թույլ է տալիս նվազեցնել գոտկատեղի ցավերը, չէ՞ որ նման պացիենտների մոտ մկանները ցուցադրում են ավելորդ ակտիվություն։ Ուստի կարելի է պարբերաբար թուլացնել դրանք։

2018 թվականին ապացուցվել է նաեւ, որ թեք՝ կորավուն մեջքով նստած մարդիկ ողնաշարի ողերի միջեւ հեղուկի մեծացված ծավալ ունեն։ Դա ոչ միայն հարմարավետություն է հաղորդում, այլեւ ավելացնում է ողնաշարի սյան բարձրությունը։

Ընդհանուր առմամբ, կարեւոր է պարբերաբար փոխել մարմնի դիրքը։ Եթե մարդը նստում է երկար ժամանակ, անկախ դիրքից, նրա նստատեղի մկանները ձեւափոխվում են, իսկ ոտքերի ջլերը՝ կարճանում ու լարվում։



© NEWS.am Medicine