Առանց ձեռքերի ծնված կինը օդաչու է դարձել (ֆոտո)

14:35   22 մայիսի, 2019

36-ամյա ամերիկուհի Ջեսիկա Կոքսը դարձել է առանց ձեռքերի ԱՄՆ-ի առաջին լիցենզավորված օդաչուն:

Հազվագյուտ պաթոլոգիայի պատճառով նրա վերին վերջույթները չեն զարգացել մոր արգանդում: Վաղ մանկությունից Ջեսիկան սովորել է  ձեռքերը ոտքերով փոխարինել եւ լիարժեք կյանքով է ապրում:

Դժվար է հավատալ, սակայն կինը նվագում է դաշնամուր, վարում է մեքենա, որակավորված ջրասուզակ է եւ թեքվանդոյից սեւ գոտի ունի:

Վերջերս Ջեսիկան ոտքերի օգնությամբ սովորել է Ercoupe միաշարժիչ ինքնաթիռ վարել:

Ամերիկուհին իր օրինակով ցանկանում է ոգեշնչել սահմանափակ հնարավորություններով այլ մարդկանց:

 «Ինձ շատ հաճախ էին ասում, որ ես չեմ կարողանա ինչ-որ բան անել, որովհետեւ ես հաշմանդամ եմ», - պատմում է նա: Ջեսիկան մանկուց փորձում է ակտիվ կենսակերպ վարել, դոփապարի դասերի է հաճախել, եղել է սկաուտ: Կինը պրոթեզներ ունի, սակայն խոստովանում է, որ հազվադեպ է դրանցից օգտվում, քանի որ սիրում է  ամեն ինչ ոտքերով անել:

 

Source: The Daily Mail

Photos: Jessica Cox/Facebook



© NEWS.am Medicine