Արտասովոր դեպք. տղամարդու ականջում ուտիճ էր տնավորվել (վիդեո)

20:22   22 մայիսի, 2019

Վիետնամի Բակզյանգ նահանգի բնակիչը դիմել էր բժշկի ականջի անտանելի ցավի պատճառով։ Ինչպես պարզվեց, տհաճ զգացողությունների պատճառը ուտիճն էր։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, պացիենտի ականջի մեջ էնդոսկոպի օգնությամբ հայտնաբերվեց միջատ։ Տեսահոլովակում, որը պացիենտի թույլտվությամբ նկարահանել է բժիշկը, երեւում է, թե ինչպես է ուտիճը շարժվում տղամարդու ականջի արտաքին մուտքով եւ շարժում բեղիկները։

Պացիենտը շատ զարմացավ, երբ իմացավ, որ իր ականջում բնակություն է հաստատել միջատ։ Նա ենթադրեց, որ ուտիճը նրա ականջն է սողոսկել, երբ ինքը քնած է եղել։

Բժիշկը լվաց  տղամարդու ականջները աղաջրով եւ հանեց միջատը։ Նրա խոսքով՝ պացիենտի բախտը բերել էր, որ նա ժամանակին էր դիմել բժշկի. եթե ուշանար, ուտիճը կվնասեր նրա ականջը։



© NEWS.am Medicine