Երեւանում հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն է կատարվել (վիդեո)

15:27   23 մայիսի, 2019

Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն։ Վիրաբույժ Արա Վարդանյանը լապարոսկոպիկ եղանակով լիկվիդացնել է պացիենտի կոլոստոման, որը բացվել էր նախորդ վիրահատության ժամանակ, եւ աղիքը վերականգնել իր բնական տեղում։

Ինչպես տեղեկացնում է https://www.erebunimed.com/–ը, Մարտիրոս Հակոբյանին 8 ամիս առաջ Ռուսաստանում վիրահատել էին՝ հաստ աղիքի գոյացությունից առաջացած անանցանելիության պատճառով: Հաստ աղիքը հնարավոր չէր եղել թողնել որովայնում, ձեւավորվել էր կոլոստոմա, երբ աղիքի լուսանցքը բացվում է որովայնի առաջնային պատից:

«Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմուքնի ղեկավար Արա Վարդանյանը որոշեց գնալ Հայաստանում դեռեւս աննախադեպ քայլի: Հիվանդի կոլոստոման պետք էր լիկվիդացնել՝ աղիքը վերականգնելով իր բնական տեղում:

Մինչ այժմ Հայստանում այս վիրահատությունը կատարվել է բաց եղանակով: Արա Վարդանյանը դա կատարեց լապարոսկոպիկ եղանակով՝ հիվանդն ազատելով կրկնակի բաց վիրահատության հնարավոր մի շարք բարդություններից:



© NEWS.am Medicine