Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ կնոջը մահացու ճզմել է ճառագայթային թերապիայի սարքը

17:07   23 մայիսի, 2019

Ռուսաստանում տեղի է ունեցել ողբերգական դեպք. Վորոնեժի օնկոդիսպանսերի պացիենտը մահացել է այն բանից հետո, երբ ճառագայթային թերապիայի սեանսի ժամանակ ճզմվել է սեղանի եւ սարքավորման միջեւ: Կինը ստացել է կյանքի հետ անհամատեղելի կրծքավանդակի եւ որովայնի վնասվածքներ:

Вести.Ru-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Teragam գամմա-թերապեւտիկ սարքով հերթական հեռակառավարվող ճառագայթային թերապիայի անցկացման ժամանակ: Ենթադրաբար, խափանվել է 2006 թվականի թողարկման չեխական ապարատի ամբարձիչ մեխանիզմը:

ՌԴ ՔԿ մարզային վարչությունը քրեական գործ է հարուցել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու փաստով:



© NEWS.am Medicine