Արյան շրջանառության խանգարման պատճառով կնոջը 30 անգամ անդամատել են

22:41   23 մայիսի, 2019

32-ամյա Սառա Կոքսը 6 տարում արյան շրջանառության խանգարման պատճառով 30 անդամատում է ունեցել: 17 տարեկանում նրա մոտ Ռեյնո հիվանդություն է ախտորոշվել, որը բնութագրվում է միկրոշրջանառության յուրատեսակ խախտմամբ: Հիվանդությունը հանդիպում է բնակչության 3-5 տոկոսի մոտ, ընդ որում կանանց մոտ 5 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց:

Սառայի վիճակը վատթարանում է նրանից, որ նա տառապում է նաեւ երկու աուտոիմուն հիվանդություններով՝ սկլերոդերմիայով եւ գայլախտով: Արդյունքում կինը ձեռքերի մատների եւ ոտքերի բազմաթիվ վիրահատություններ է տարել եւ 2011-ին առողջական վիճակի պատճառով անցել է թոշակի:

Սկզբում հեռացրել էին կնոջ եղունգները, սակայն հիվանդությունը շարունակել էր զարգանալ:

Առաջին մատն անդամատվել էր 2013-ին եւ այդ ժամանակվանից Սառան բազմիցս վիրահատվել է: 2014-ին նրան նոր հարված էր սպասվում. բժիշկները նրա մոտ թոքերի ինտերստիցիալ հիվանդություն  ախտորոշեցին:

Մատների բազմաթիվ անդամատումների պատճառով կինը հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում, սակայն բժիշկները զգուշացնում են, որ եթե Ռեյնո հիվանդությունը շարունակի զարգանալ, ապա նա պետք է անդամատի վերջույթները:

Բժիշկները կանխատեսել էին, որ Սառան երբեք չի կարողանա հղիանալ, սակայն կինն ամուսնացել է  եւ երեխա ունեցել:

Ընտանիքը դարձել է նրա հենարանը. ամեն առավոտ ամուսինը օգնում է նրան հանգնվել, լուծում է բազմաթիվ կենցաղային հարցեր: Սառան բարեգործական հիմնադրամ է հիմնադրել, որի գործունեությունն ուղղված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց աջակցությանը:



© NEWS.am Medicine