Վիրաբույժները հեռացրել են գլխուղեղի աշխարհում ամենամեծ ուռուցքը (ֆոտո)

15:30   24 մայիսի, 2019

Հնդիկ վիրաբույժները հեռացրել են գլխուղեղի աշխարհում ամենամեծ ուռուցքը 5 կիլոգրամ քաշով։ Պացիենտը 31-ամյա մի տղամարդ էր, որը 20 տարի չէր դիմել բժիշկների օգնությանը։

Բժիշկների խոսքով՝ ուռուցքը չարորակ էր եւ իր չափերով գրեթե չէր զիջում պացիենտի գլխի չափերին ու սահմանափակում էր պարանոցի շարժումները։ Չնայած դրան՝ տղամարդը դիմացել է երկու տասնամյակ. նա վախենում էր բժիշկներից, քանի որ նրա հարազատ եղբայրը մահացել էր վիրաբուժական միջամտությունից հետո։

Այնինչ, ահավոր անհարմարությունը, ցավն ու լիարժեք կյանքով ապրելու անհնարինությունը ստիպեցին նրան, այնուամենայնիվ, դիմել հիվանդանոց։ Վիրահատությունը կատարվեց հնդկական պետական կլինիկաներից մեկում եւ շարունակվեց 10 ժամ։ Այսօր հիվանդը աստիճանաբար ապաքինվում է, եւ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։

Source: The Daily Mail

Photos: Goal Post Media / SMNG

 



© NEWS.am Medicine