Ինչո՞ւ են բուսայուղերն օգտակար տղամարդկային առողջությանը

23:49   24 մայիսի, 2019

Իլինոյսի համալսարանի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. պարզվում է՝ բուսայուղերի օգտագործումը նպաստավոր ազդեցություն է ունենում տղամարդկանց բեղունության վրա։ Բուժիչ էֆեկտը ձեռք է բերվում շնորհիվ դոկոզագեքսաենային թթվի (ԴԳԹ), որը մտնում է օմեգա-3-ով հագեցած թթուների կազմի մեջ։

Փորձն անցկացվել է  գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա, որոնց օրգանիզմն ի վիճակի չէր արտադրել ԴԳԹ։ Այդ պատճառով կրծողների արուները գրեթե անպտուղ էին դարձել. սերմնաբջիջների քանակությունը նվազագույն էր եւ, միաժամանակ, դրանք պակաս շարժուն էին։ Փորձարկվող մկների կերակրացանկում ներառելով ԴԳԹ-ով հարուստ կեր՝ գիտնականներին հաջողվեց հասնել բեղունության ցուցանիշների զգալի բարելավման։

Մասնագետները նշում են, որ տղամարդկանց օրգանիզմում, որոնք սերմնաբջիջների բեղունության խնդիր ունեն, նույնպես նկատվում են ԴԳԹ ցածր ցուցանիշներ։ Նրանց կարծիքով՝ խնդիրը կօգնի լուծել ճիշտ սննդակարգը, որում պետք է ներառվեն ալֆա-լիոլենային թթվով (ALA)հարուստ մթերքներ։ Հենց ALA-ից է օրգանիզմում սինթեզվում դոկոզագեքսաենային թթուն։



© NEWS.am Medicine