Ինֆեկցիոն ո՞ր հիվանդություններն են քացկեղ առաջացնում. պատմում է Նոբելյան մրցանակի դափնեկիրը

20:27   25 մայիսի, 2019

Քաղցկեղի մոտ 20%-ը կապ ունի ինֆեկցիաների հետ՝ բակտերիալ, վիրուսային եւ պարազիտային՝ պնդում է 2008 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի արժանացած գերմանացի գիտնական Հարալդ ցուր Հաուզենը:

Մոտ 34,4% դեպքերում քաղցկեղի առաջացման համար «պատասխանատու» են վիրուսները՝ հիմնականում, քաղցկեղածին շտամմերը՝ մարդու պապիլոմա վիրուսն ու հեպատիտի վիրուսը:
Առաջինը կարող է արգանդի վզիկի, առնանդամի, բերանի եւ կոկորդի քաղցկեղ առաջացնել, իսկ երկրորդը՝ լյարդի քաղցկեղ: Ի դեպ, հենց Հարալդ ցուր Հաուզենն է մոտ 30 տարի առաջ հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղի եւ մարդու պապիլոմա վիրուսի միջեւ կապը:

35% դեպքերում իրենց դերն ունեն բակտերիաները, այդ թվում՝ Helicobacter pylori-ն: Հաճախ այն ազդում է ստամոքսի վրա: Շատ դեպքերում ստամոքսի եւ 12-մատյա աղիքի խոցի, գաստրիտների, դուոդենիտների, ստամոքսի քաղցկեղի կապ ունեն այդ բակտերիայի հետ: Կա կարծիք, որ ստամոքսի լիմֆոմայի որոշ դեպքեր կապված են Helicobacter pylori-ի հետ:

25,6% դեպքերում քաղցկեղի առաջացման համար «պատասխանատու» են այնպիսի վիրուսներ, ինչպիսինն են՝ Էպշտեյնի-Բարրի վիրուսը, հերպեսի վիրուսները, Merkel cell polyomavirus-ը, հեպատիտ C-ն, HTLV-1-ը, ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսները (ՄԻԱՎ 1, 2):

Եվ, վերջապես, մոտ 0,8% դեպքերում քաղցեղկի առաջացմանը հանգենում են պարազիտային ինֆեկցիաները:

Ինչպե՞ս պայքարել այդ ինֆեկցիաների դեմ:

Մասնագետի խոսքով՝ մարդու պապիլոմա վիրուսների եւ հեպատաի B վիրուսի դեմ կարելի է պայքարել վակցինացիայի օգնությամբ. վակցինան կանխում է վիրուսի որոշակի շտամներով վարակումը՝ այդպիսով կանխելով նաեւ վարակումից հետո առաջացող խնդիրները:

Helicobacter pylori-ի դեմ կարելի է պայքարել հակաբիոտիկների միջոցով:

Էպշտեյնի-Բարրի վիրուսի, հերպեսի վիրուսի, Merkel cell polyomavirus-ի, հեպատիտ C-ի, HTLV-1-ի, ինչպես նաեւ մարդու իմունոդեֆիցիտ վիրուսների դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել վիրուսային լարվածությունը:

Հարալդ ցուր Հաուզենը նաեւ նշել է, որ դեպքերի մեծամասնությունում այս կամ այն ինֆեկցիաների և քաղցկեղի զարգացման դեպքերի մեծամասնության միջև բավականին երկար ժամանակ է անցնում՝ մի քանի տարուց մինչեւ տասնամյակներ:

Հետաքրքիր է, որ 2008-ից գիտնականները չեն կարողացել նոր վիրուսներ կամ բակտերիաներ գտնել, որոնք կապված են քաղցկեղի զարգացման հետ: Դա նշանակում է, որ կամ գիտությանն արդեն հայտնի են բոլոր պոտենցիալ քաղցկեղածին ինֆեկցիաները, կամ էլ կան այլ ինֆեկցիաներ, որոնց քաղցկեղածին մեխանիզմների մասին մենք չգիտենք:

Հիշեցնենք, որ Հարալդ ցուր Հաուզենը մոտ 30 տարի առաջ բացահայտեց արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման գործում պապիլոմա վիրուսի դերը: Հայաստան այցի շրջանակում նա այցելեց Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարան, որտեղ հանդես եկավ ուսանողների եւ դասախոսների առաջ դասախոսությամբ:



© NEWS.am Medicine