Հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածքը բուժելու նոր մեթոդ

13:15   28 մայիսի, 2019

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Յոհան Գուտենբերգի անվան Մայնցի համալսարանի  հետազոտողները հայտնաբերել են գանգուղեղային վնասվածքից հետո ուղեղի հյուսվածքների վնասումը կանխող մեթոդ: Պարզվել է, որ այդ հարցում կարող է օգնել քսենոն գազը, որը կիրառվում է որպես ինհալյացիոն անզգայացման  միջոց:

Փորձի շրջանակում գանգուղեղային վնասվածքով կրծողներին բաժանել են երկու խմբի. մի խումբը բուժվել է քսենոնով, իսկ մյուսը՝ ստացել է պլացեբո գազ:

Վերահսկվող խմբում ներառվել են առտողջ մկներ, որոնք պարբերաբար ենթարկվել են ընդհանուր անզգայացման: Կրծողներին  հետեւել են 20 ամիս շարունակ:

Պարզվել է, որ գանգուղեղային վնասվածքով կրծողների մոտ, որոնք պլացեբո գազ են ստացել, ժամանակի ընթացքում կոգնիտիվ խախտումներ են զարգացել: Իսկ քսենոնով բուժվող մկները կարողացել են խուսափել վնասվածքի նման վնասակար հետեւանքներից: Բացի այդ առաջին խմբի կրծողների մոտ կյանքի սպասելի տեւողությունը եղել է նույնն, ինչպես վերահկող խմբի կրծողներինը:

Հետազոտոելով մկների ուղեղը՝  գիտնականները պարզել են, որ քսենոնը ոչ միայն նվազեցրել է ուղեղի վնասվածքների բորբոքումը, այլեւ դանդաղեցրել հիպոկամում դեգեներատիվ գործընթացները: Մասնագետները հույս ունեն, որ կատարված բացահայտումը կկիրառվի մարդկանց գանգուղեղային վնասվածքների բուժման ժամանակ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Anaesthesia ամսագրում:



© NEWS.am Medicine