Հայտնաբերվել է կարմիր մսի անսպասելի օգուտը

20:31   30 մայիսի, 2019

Վերջին շրջանում մենք շատ ենք լսում կարմիր մսի վնասի եւ քաղցկեղի զարգացման բարձր վտանգի եւ դրա միջեւ կապի մասին: Սակայն պարզվում է, որ կարմիր միսը կարող է օգտակար լինել. Կերտինի եւ Ավստրալիաի ազգային համալսարանների գիտնականները պարզել են, որ միջերկրածովյան դիետայում կարմիր մսի օգտագործումը նվազեցնում է ցրված սկլերոզի զարգացման վտանգը:

Նրանք վերլուծել են Ausimmune  երկարաժամկետ հետազոտությանը մասնակցած 840 մարդկանց տվյալները: Նրանք ցանկացել են կապ գտնել չվերամշակված միս պարունակող  միջերկրածովյան դիետայի եւ կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացիայի սկզբնական փուլի վտանգի նվազման միջեւ:

Պարզվել է, որ օրական 65 գ մսի օգտագործումը կարող է զգալիորեն դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Հետազոտողները կարծում են, որ դա կարող է կապված լինել միկրո եւ մակրոտարրերի առկայության հետ, այդ թվում սպիտակուցների, երկաթի, ցինկի, սելենի, կալիումի, վիտամին D-ի եւ B խմբի վիտամինների, որոնցից մի քանիսը մասնակցում են նյարդային համակարգի նորմալ գործունեության ապահովմանը:

Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդաթելերի միելինային թաղանթի խախտում է տեղի ունենում, ախտահարվում են նյարդային համակարգի տարբեր բաժիններ:

Հիվանդության բուժման արդյունավետ մեթոդներ դեռ չկան, իսկ այս հիվանդությամբ պացիենտների կյանքի միջին տեւողությունը միջինում 5-10 տարով փոքր է, քան առողջ մարդկանց դեպքում:

 

 

 



© NEWS.am Medicine