Թուրքական կլինիկայում 40-ամյա կինը հազիվ է փրկվել լիպոՖսակցիայից հետո ի հայտ եկած սեփսիսի հետևանքով (ֆոտո)

17:19   2 հունիսի, 2019

Թուրքական կլինիկայում 40-ամյա Շերիա Հարիսոնը հազիվ է փրկվել լիպոսակցիայից հետո առաջացած սեփսիսից:

Կինը խոստովանում է, որ նրան գրավել էր վիրահատության մատչելիությունը. Թուրքիայում վիրահատությունն արժեր 5 հազար ֆունտ ստերլինգ, մինչդեռ իր հայրենի Մեծ Բրիտանիայում այն արժեր 12 հազար: Շերիայի ինքնազգացողությունը վատթարացել էր վիրահատությունից հետո. այտուցվել էր որովայնը, ինչը, սակայն, չէր մտահոգել վիրաբույժներին:

Ստամբուլից հայրենիք տեղափոխվելուց ընդամենը 3 օր անց Շերիան հոսպիտալացվել էր. նա կարիք ուներ անհապաղ վիրահատության: Կինը պատմել է, որ իր մոտ նկատվում էին գրիպի ախտանշաններ, իսկ մաշկը ծածկվել էր լաքաներով: Բժիշկներն ախտորոշել էին նրա մոտ սեփսիս, որն ի հայտ էր եկել նախորդ վիրահատությունների հետեւանքով օրգանիզմում առաջացած վարակի պատճառով:

Ընդհանուր առմամբ, նա անցկացրել է հիվանդանոցում մեկ ամիս: Շերիայի որովայնի շրջանում անդադար հեղուկ էր հավաքվում, որի հետեւանքով նա ստիպված էր մշտապես կրել հատուկ վակուումային տարա: Բացի այդ, երեք ամիսների ընթացքում նա գտնվում էր բուժքրոջ հսկողության ներքո:

Վերականգնման համար պահանջվել էր շուրջ վեց ամիս, ինչը զրկել էր կնոջն աշխատելու եւ կյանքի համար գումար վաստակելու հնարավորությունից: Նրան դեռ սպասվում է պլաստիկ վիրահատություն որովայնի շրջանում սպիները հեռացնելու համար: Շերիան խոստովանում է, որ թուրքական կլինիկայում արված չարաբաստիկ վիրահատությունը քայքայել է նրա կյանքն ու առողջությունը:

 

 



© NEWS.am Medicine