Վիագրան կարող է օգնել նաեւ կանանց

17:39   10 դեկտեմբերի, 2013

Վիագրան օգնում է ոչ միայն տղամարդկանց: Էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղորայքը կարող է թեթեւացնել կանանց դաշտանային ցավերը, ցույց է տվել նոր հետազոտությունը, հաղորդում է Medical Daily-ն:

Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները ցույց տվեցին, որ սիլդենաֆիլ ցիտրատի (Վիագրայի բժշկական անվանումը) հեշտոցային ներմուծումը կարող է թեթեւացնել առաջնային դիսմենորեան ԱԴ՝ յուրաքանչյուր ամիս հորմոնանման նյութերի՝ պրոստագլանդինների, ազդեցությամբ առաջացող որովայնի ստորին հատվածի ցավոտություն:

Հետազոտության համար մասնագետները հավաքագրեցին ԱԴ տառապող 18-ից 35 տարեկան կանանց: Հետազոտական խմբի կողմից պատահականության սկզբունքով ընտրվեց 25 կին սիլդենաֆիլ ստանալու համար, իսկ մյուսները ստացան պլացեբո: Դեղորայքի հեշտոցային ներմուծումից հետո կանայք հետագա չորս ժամվա ընթացքում պետք է գնահատեին ցավի ուժգնությունը: Սիլդենաֆիլ ստացած կանայք հաղորդեցին ցավի թեթեւացման մասին՝ չնշելով որեւէ կողմնակի ազդեցություն:

Հետազոտողներն ասում են, որ Վիագրան կարող է թեթեւացնել ԱԴ-ի ախտանշանները, քանի որ այն ունի անոթալայնիչ ազդեցություն: Նրանք նշեցին, որ լրացուցիչ հետազոտություններ են պետք՝ դեղորայքի առավելությունը հաստատելեւ համար, բայց հիմքեր կան, որ հետազոտությունը բավականին կարեւոր է եւ այն պետք է շարունակել:

 

 



© NEWS.am Medicine