ԱՄՆ-ում ծնողները որդուն քաղցկեղից բուժել են սնկերով եւ ծիրանի կորիզներով

16:06   4 հունիսի, 2019

ԱՄՆ-ում սկանդալ է տեղի ունեցել. 3 տարեկան Նոա Մաքադամսի  հայրը եւ մայրը կարող են զրկվել ծնողական իրավունքներից  քաղկեղի դեմ իրենց որդուն այլընտրանքային բուժման  ենթարկելուց հետո:

The Washington Post-ը հաղորդում է, որ տղայի մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել: Տվյալ հիվանդությունից լիարժեք ապաքինումը նկատվում է 90 տոկոս դեպքերում 2.5 տարի բուժումից հետո:

Մինչ այդ ծնողները երեխային տարել են հիվանդանոցից եւ սկսել են բուժել հազրեվարդով, սնկի թուրմով, ծիրանի կորիզներով եւ կոլոիդային արծաթով:

Բժիշկները տագնապ են բարձրացրել այն բանից հետո, երբ տղան դադարել է այցելել քիմիաթերապիայի կուրսերը: Ոստիկանությունը Նոայի ընտանիքին հայտանբերել է Ջորջթաունում (Քենթուքի նահանգ), տարել է  տղային եւ տեղափոխել հիվանդանոց: Նրա մորը եւ հորը սպառնում է ծնողական իրավունքներից զրկում իրենց պարտականությունները չկատարելու համար:



© NEWS.am Medicine