Ամերիկացի պաստորը 14 տարվա կուրությունից հետո  անսպասելի սկսել է տեսնել

18:25   4 հունիսի, 2019

ԱՄՆ-ում անսովոր դեպք է տեղի ունեցել. Արեւմտյան Վիրջինիայից պաստորն անսպասելի սկսել է տեսնել 14 տարվա կուրությունից հետո:

2003-ին Ֆիլիպի մոտ դեղին բծի դեգեներացիա է ախտորոշվել, որը կենտրոնական տեսողության անդառնալի  կորստի պատճառ է դարձել: Մի քանի ամսվա ընթացքում նա լիովին կուրացել է: 2018-ին պաստորի մոտ գլխացավեր եւ ձախ աչքում կտրուկ ցավեր են սկսվել: Կատարախտի պատճառով նրան վիրահատություն է պահանջվել, որը սպառնում է վնասել տեսողական նյարդը:

Վիրահատությունն անցել է պլանային կարգով եւ նախատեսված չի եղել կուրության բուժման համար:

Բժիշկների կանխատեսմամբ՝ դրանից հետո նա կկարողանար տարբերել լուսային ցոլքերը, բայց ոչ ավելին: Սակայն ի զարմանս բժիշկների, մի քանի շաբաթում նրա տեսողությունը վերականգնվել է:

Առաջին մարդը, որին նա առաջին անգամ տեսել է 14 տարի անց, եղել է նրա կինը: Կրկնակի հետազոտության ժամանակ ակնաբույժները դեղին բծի դեգեներացիայի նշաններ չեն հայտանբերել: Աջ աչքի կատարախտի հեռացումը օգնել է լիարժեք վերականգնել տեսողությունը:

Բժիշկները չգիտեն՝ արդյոք դրա վերականգնումը ժամանակավոր, թե մշտական կլինի, սակայն  պաստորը մտադիր  է մեկ օրով ապրել եւ վայելել ամեն մի րոպեն:

«Ես գիտեի, որ մի օր նորից կկարողանամ տեսնել», - խոստովանում է նա:



© NEWS.am Medicine