Ատամնաբույժների նշանակած հակաբիոտիկները 81 տոկոս դեպքերում ավելորդ են

09:40   5 հունիսի, 2019

Ատամնաբույժների նշանակած հակաբիոտիկները 81 տոկոս դեպքերում ավելորդ են: Այս մասին նշված է JAMA Network Open-ում հրապարակված ամերիկացի գիտնականների հետազոտության մեջ:

Օգտագործելով բժշկական բողոքների մասին տվյալների ազգային ինտեգրված բազան՝ վերլուծվել են 2011 եւ 2015 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում ատամնաբույժներին այցելությունները: Մասնավորապես՝ անցկացվել է հակաբիոտիկների շուրջ 170 հազար դեղատոմսերի համեմատական վերլուծություն պացիենտների թվով, որոնք սրտի հիվանդությունների հետ կապված իսկապես հակաբիոտիկներ ընդունելու կարիք են ունեցել: Պարզվել է, որ 81 տոկոս դեպքերում այս դեղամիջոցների նշանակումն արդարացված չէր: Հաղորդվում է, որ դուրս գրված հակաբիոտիկների շարքում ամենատարածվածը կլինդամիցինն էր:

Իլինոյսի համալսարանի Ատամնաբուժական քոլեջից Սյուզան Ռոուենը նշում է, որ ատամնաբույժները հետազոտության արդյունքները պետք է դիտարկեն ոչ թե որպես կշտամբանք, այլ գործելու կոչ:



© NEWS.am Medicine