Անոթային բացառիկ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում

18:30   5 հունիսի, 2019

Ռաշիկ Հովսեփյանն «Էրեբունի» ԲԿ է դիմել ծայրահեղ ծանր վիճակում: Ախտորոշվել էր աորտայի վերջնամասի մեծ անեւրիզմա: Գոտկային հատվածում աորտան նորմայից 3 անգամ ավելի էր լայնացած եւ ընդգգրկում էր նաեւ աջ երիկամային զարկերակը: Սկսվել էր երիկամային անբավարարություն:

Բացառիկ վիրահատությունը, որը կատարել է «Էրեբունի» ԲԿ անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, թույլ է տվել ոչ միայն փրկել հիվանդի կյանքը, այլեւ խուսափել երիկամային ծանր անբավարարությունից:



© NEWS.am Medicine