Կինը մեկ շաբաթ ապրել է դանակը մարմնում (ֆոտո)

17:10   5 հունիսի, 2019

25-ամյա եթովպուհին՝ Կումե Բայիսան (Kume Bayisa), հրաշքով փրկվել է հարբած ամուսնու հարձակումից հետո։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ընտանեկան սկանդալի ժամանակ տղամարդը դանակով հարվածել է նրա մեջքին։

Առաջին հիվանդանոցում, ուր հասցրել էին կնոջը, ռենտգեն սարքավորում չկար, ինչի պատճառով մարմնում գտնվող դանակը հայտնաբերել չհաջողվեց։ Երկրորդ բուժհաստատությունում Կումեն սպասեց փրկարար վիրահատությանը մեկ շաբաթ, քանի որ նրա բուժող բժիշկը ՝ Լուիս Արազոլան (Luis Arrazola), ստիպված էր երեք հիվանդանոց գնալ, որպեսզի անհրաժեշտ գործիքներն ու բժիշկների թիմ հավաքեր։

Դանակի շեղբը, որը մեկ շաբաթ գտնվել է կրծքի շրջանում, պատռել էր լյարդը, սրտի գլխավոր զարկերակը եւ թոքի մեկը։ Վիրաբույժները յոթ ժամ վիրահատեցին նրան՝ սուր գործիքը պացիենտի մարմնից դուրս բերելու համար։ Ընդ որում՝ վիրահատությունն ուղեկցվում էր մահացու ելքի վտանգով։

Կումեի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Նրա ամուսինը ձերբակալված է։



© NEWS.am Medicine