«Օպիոիդոֆոբիան» հիվանդների եւ բժիշկների շրջանում. ի՞նչն է խանգարում Հայաստանում պալիատիվ խնամքի զարգացմանը

18:32   6 հունիսի, 2019

Պալիատիվ խնամքի փորձագետ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Նարինե Մովսիսյանը նշում է, որ օպիոիդային անալգետիկների նկատմամբ վախ կա ոչ միայն հիվանդների, այլ նաեւ բժիշկների շրջանում:

«Բժիշկների շրջանում եւս տարածված է «օպիոիդոֆոբիան», սակայն դրանում նրանց դժվար է մեղադրել: Օպիոիդների հետ պետք է աշխատել իմանալ, եւ անհնար է սովորել միայն մեկ դասընթացով: Անհրաժեշտ է լիարժեք կրթական ծրագիր»,- ասյօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նարինե Մովսիսյանը:

Մովսիսյանը նշել է իրավապահների ուշադրությունը բժիշկների կողմից դուրս գրվող օպիոիդային անալգետիկներին: Բուժման համար բժիշկները պետք է գոնե 6 բաժին մորֆին դուրս գրեն: Միեւնույն ժամանակ, ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում արդեն երկրորդ դուրս գրվող դոզայի վրա, ինչը չի կարող չլարել բժիշկներին:

Եվս մեկ բացասական կողմ՝ Հայաստանի համար օպիոիդային անալգետիկների քվոտաները հաստատվել են տարեկան մոտ 1 կգ չափով, այն դեպքում, երբ դրանց անհրաժեշտությունը, Մովսիսյանի խոսքով, կազմում է տարեկան 7 կգ:   



© NEWS.am Medicine