Շները կարող են իրենց տերերից սթրեսով «վարակվել»

23:42   6 հունիսի, 2019

Շները կարող են իրենց տերերից սթրեսով «վարակվել»: Այս մասին ասվում է շվեդացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարկվել է Scientific Reports ամսագրում:

Լինչեպինգի համալսարանից Լինա Ռոթը նշում է, որ շների եւ իրենց տերերի օրգանիզմում կորտիզոլի կոնցենտրացիաները սինխրոն են: Հետազոտության շրջանակում գիտնականները սահմանել են, որ շների օրգանիզմում սթրեսի հորմոնի կոնցենտրացիան ուղիղ կապ ունի տիրոջ էմոցիոնալ վիճակի հետ:

Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ շների եւ իրենց տերերի փոխհարաբերությունների մեխանիզմը նման է մայր-երեխա փոխհարաբերությունների մեխանիզմին: Վերջին դեպքում նաեւ մեծ է կորտիզոլի մակարդակի սինխրոնիզացիան, ինչը կնոջն օգնում է ավելի լավ հասկանել իր երեխայի խնդիրները:  



© NEWS.am Medicine