Լոլիկի հյութը սրտի համար օգտակար է

09:40   7 հունիսի, 2019

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անալի լոլիկի հյութը կնոջ առողջության համար օգտակար է:

Հետազոտությանը մասնակցելու համար ներգրավվել է 300 ճապոնուհի, որոնց մոտ հայտնաբերվել էր սիրտ-անոթային պաթոլոգիաների մեծ հավանականություն: Նրանք մեկ տարի շարունակ կանոնավոր կերպով պետք է գործածեին անալի լոլիկի հյութ: Բժիշկներն այս ընթացքում փորձարկվողներին պարբերաբար հետազոտել են՝ ճնշման եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա հյութի ազդեցությունը պարզելու համար:

Պարզվել է, որ լոլիկի հյութը բարերար է ներգործում սիրտ-անոթային համակարգի վրա: Դա վերաբերում է ինչպես արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, այնպես էլ զարկերակային ճնշման նվազմանը՝ միջինը 141,2-ից մինչեւ 137,0 մմ սնդիկի սյուն:

Գիտնականները չեն բացառում, որ լոլիկի հյութը նույնքան դրական ազդեցություն ունի նաեւ տղամադու օրգանիզմի վրա:



© NEWS.am Medicine