Ինչպիսի՞ հիվանդություններ կարող է առաջացնել անկանոն քունը

15:59   7 հունիսի, 2019

Անկանոն քունը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, այդ թվում ճարպակալում եւ զարկերակային բարձր ճնշում: Այսպիսի եզրակացություն են կատարել ԱՄՆ-ում Բրիգամի Կանացի հիվանդանոցի մասնագետները:

Հետազոտությանը ներգրավվել է 45-ից մինչեւ 84 տարեկան 2 հազար մարդ: Փորձարկվողները մեկ շաբաթ պետք է կրեին ակտիգրաֆ, որը չափում է քնի եւ արթնանալու ժամը: Դրանից բացի, նրանք մանրամասն պատմել են իրենց կենսակերպի եւ քնի ռեժիմի մասին: Այնուհետեւ գիտնականները նրանց առողջական վիճակը վերահսկել են 6 տարի:

Պարզվել է, որ անկանոն քնով անձանց շրջանում նկատվել են մետաբոլիկ խանգարումներ՝ այն փորձարկվողների համեմատությամբ, որոնք առավելագույնս հետեւել են միեւնույն ռեժիմին: Քնի տեւողության փաստացի փոփոխությունը եւ քնելու ժամանակը փոխելու յուրաքանչյուր ժամը 27 տոկոսով մեծացնում են մետաբոլիկ համախտանիշի հավանականությունը:

Դրանից բացի, կամավորների շրջանում, որոնց քնի տեւողությունը փոփոխվել է ավելի քան մեկ ժամով, քնած ժամանակ ավելի հաճախ է առաջացել ապնոե կամ դեպրեսիվ տրամադրություն:

Հետազոտությանն արդյունքները հրապարակվել են Diabetes Care ամսագրում:



© NEWS.am Medicine