Աղջիկը ցանկանալով էպիլյացիա կատարել՝ թեւերը պատահաբար սոսնձել է մոմով

12:00   8 հունիսի, 2019

Գլազգոյի բնակիչ Կիռա Սիթոնի՝ թեւատակերի գոտում էպիլյացիա կատարելու փորձն անհաջողությամբ է ավարտվել:

Աղջիկը պատրաստվում էր մազերը հեռացնել մոմով, ինչի համար նախապես խառնուրդը քսել է մաշկին: Սակայն ամենօրյա հոգսերի ընթացքում մոռացել է առաջիկա կոսմետիկ գործողության մասին: Արդյունքում չորացած մոմը տառացիորեն սոսնձել է նրա թեւերը:

Կիռային չի հաջողվել այս խնդիրն ինքնուրույն լուծել, եւ նա ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը: Աղջկան փրկելու համար ստիպված էին օգտագործել անեստետիկով հատուկ բժշկական բաղադրություն: Դա օգնել է հալեցնել կպչուն զանգվածը եւ վերականգնել թեւերի շարժունակությունը:



© NEWS.am Medicine