Ինչո՞ւ է օրգանիզմը դադարում պայքարել ծերության դեմ

21:00   8 հունիսի, 2019

Մայամիի համալսարանի գիտանականներին հաջողվել է բացահայտել ծերացման մեխանիզմը:

Ինչպես հայտնում է EurekAlert! կայքը, երկարակեցությանը նպաստող գենետիկ առանցքային ծրագրերն աշխատում են մինչեւ որոշակի տարիքը: Հետազոտելով տարբեր տարիքի կամավորների հյուսվածքներում գեների ակտիվությունը, գիտնականները սահմանել են, որ հակատարիքային համակարգերը դադարում են աշխատել 50-60 տարեկանում:

Հետազոտության համաձայն՝ տվյալ խնդրի պատճառը «կաթնասունների ռապամիցինի թիրախի» սպիտակուցն է: Այն պատասխանատու է բջջային առանցքային գործընթացների համար, որոնք կարգավորում են նաեւ աճի եւ բջիջների բաժանման գործընթացները:   



© NEWS.am Medicine