Պաշտպանո՞ւմ է արդյոք ձկան յուղը երկրորդ տիպի դիաբետից

12:15   9 հունիսի, 2019

Ամերիկացի մասնագետները հանգել են եզրակացության, որ մեծ քանակությամբ ձկան յուղ օգտագործելը չի պաշտպանում երկրորդ տիպի դիաբետի զարգացումից: Այդ մասին հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine պարբերականում:

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտից փորձագետների թիմը Մարլին Սթեյթենի գլխավորությամբ անցկացրել է շուրջ 2.5 հազար մարդու մասնակցությամբ հետազոտություն, որոնց մոտ նկատվում էր նախադիաբետային վիճակ: Մասնակիցներին տալիս էին ձկան յուղի սինթետիկ անալոգը մեծ չափաքանակով, որը գերազանցում էր նորման գրեթե ութ անգամ:

Փորձարկվող մարդկանց առողջական վիճակի եռամյա դիտարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի ընդունումն ազդել է դիաբետի զարգացման հաճախականության վրա: Համեմատելով ստացված արդյունքները ստուգիչ խմբի տվյալների հետ, որի մասնակիցները չէին ընդունել ձկան յուղ, փորձագետները հայտնաբերել են երկու խմբերում դիաբետի հիվանդության առաջացումը միանման մակարդակում:



© NEWS.am Medicine