Կինը, որին սպառնում էր արգանդի հեռացում, որոշել էր ԱՄԲ-ի միջոցով երեխա ունենալ նախքան վիրահատությունը

17:21   9 հունիսի, 2019

19-ամյա Սամարա Դեւիսը որոշել է մայրանալ, երբ բժիշկները հայտնել են նրան արգանդը հեռացնելու անհրաժեշտության մասին:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Սամարայի մոտ ախտորոշել էին էնդոմետրիոզ, որն առաջացնում է ուժեղ ցավեր եւ ծանր դաշտան: Հիվանդության հետեւանքով 17 տարեկանից անկողնուն գամված լինելուց հետո բժիշկները խորհուրդ էին տվել նրան անել հիստերէկտոմիա, այսինքն՝ հեռացնել արգանդն ու արգանդի վզիկը: Սակայն երիտասարդ կինը որոշել էր երեխա ունենալ նախքան վիրահատությունը:

Նրա ընտանիքը հավաքել էր 5 հազար ֆունտ ստերլինգ ԱՄԲ-ի համար: Կնոջը հաջողվել էր հղիանալ առաջին իսկ փորձից: Այժմ նրա դուստրը 7 ամսական է, եւ Սամարան երջանիկ է, որ կարողացել է մայրանալ: Նա խոստովանում է, որ միշտ երազել է երեխաներ ունենալ, այդ իսկ պատճառով բժիշկների ախտորոշումը բարդ փորձություն էր նրա համար:

Հատկանշական է, որ հղիությունը դրականորեն էր ազդել նրա առողջության վրա, եւ այժմ հիվանդության ախտանշաններն այնքան տանջալից չեն, քան նախկինում էր: Սամարան հույս ունի, որ դա թույլ կտա հնարավորինս հետաձգել արգանդը հեռացնելու վիրահատությունը:



© NEWS.am Medicine