Որքա՞ն պլաստիկ է մարդու օրգանիզմում հայտնվում ջրի եւ օդի միջոցով

09:38   10 հունիսի, 2019

Գիտնականները հաշվարկել են, թե մարդու օրգանիզմում որքան պլաստիկ է հայտնվում շշալցված ջրի, սննդամթերքի, ինչպես նաեւ օդի միջոցով:

ES&T ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ տարեկան գործածում է պլաստիկի 75 հազար միկրոմասնիկ: Ցուցանիշը ստացվել է հաշվի առնելով գիտական աշխատանքների վերլուծությունը՝ նվիրված պլաստիկի պարունակությանը ձկան, մսի եւ բուսական մթերքների մեջ: Ստացած տվյալներն այնուհետեւ համեմատվել են ԱՄՆ բնակչի տիպիկ սննդակարգի հետ:

Մասնագետների կարծիքով՝ պլաստիկի հիմնական աղբյուր են շշալցված ջուրը, շաքարը եւ ծովամթերքը: Հաշվի առնելով շնչելիս օդի հետ անցնող պլաստիկի միկրոմասնիկները՝ մարդը կարող է կլանել պոլիէթիլենային աղբի մինչեւ 120 հազար մասնիկ:

Գիտնականները դեռեւս պետք է պարզեն՝ պլաստիկն արդյոք ազդո՞ւմ է մարդու մարսողական համակարգի վրա:



© NEWS.am Medicine