Երկարատեւ քունը սրտի համար, այնուամենայնիվ, օգտակար է. գիտնականներ

10:51   10 հունիսի, 2019

Քնի տեւողության մեծացումն, այնուամենայնիվ, սրտի համար օգտակար է, պարզել են Քեյփթաունի համալսարանի գիտնականները:

Նոր հետազոտության նպատակն էր հասկանալ կարդիոմետաբոլիկ ռիսկի եւ քնի տեւողության միջեւ կապը: Գիտնականները կտարարել են քնի տեւողությանը նվիրված 7 գիտական աշխատանքների վերլուծություն եւ պարզել, որ լիարժեք չքնող մարդկանց շրջանում քնի տեւողության զգալի մեծացումը միանշանակ դրական է անդրադարձել փոխանակության պրոցեսների եւ սրտի վիճակի վրա:

Գիտնականների վերլուծած հետազոտությունները ներառել են 138 մեծահասակների (մի քանի խմբերի) տվյալները.

Մարդկանց քնի ռեժիմը փոփոխվել է 3-ից մինչեւ 6 շաբաթ ժամկետում: Քնի տեւողությունն ընդհանուր առմամբ մեծացվել է 21-177 րոպեով: Պարզվել է, որ դա դրական է անդրադարձել սրտի վիճակի եւ մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականության նվազման վրա:

Հետաքրքիր է, որ բացի սրտի համար օգուտից, քնի տեւողության մեծացումը նվազեցրել է ախորժակը, թուլացրել է քաղցր եւ աղի սնունդի հանդեպ հակումը, ինչպես նաեւ նվազեցրել է կալորիաների գործածման ծավալը, որոնք ամեն օր ստացվում են սպիտակուցներով:



© NEWS.am Medicine