Սալամանդրի լորձը կփոխարինի վիրահատական սոսնձին

22:30   10 հունիսի, 2019

Չինական վիթխարի սալամանդրը կարող է զգալիորեն փոխել վերքերի ապաքինման մոտեցումները: Չժանի ինժեներային կենդանի համակարգերի լաբորատորիայի  գիտնականները պարզել են, որ վնասվածքի դեպքում սալամանդրի կողմից արտադրվող գեղձազատուկը հիանալի կպցնում է հյուսվածքները:

Ավելին՝ այդ լորձը բարձրացնում է մաշկի առաձգականությունը եւ նվազեցնում սպիների առաջացման ցուցանիշները:

Մասնագետները սալամանդրներից հավաքել են գեղձազատուկը, չորացրել, վերածել փոշու, իսկ հետո ավելացրել ջրի մեջ:

Ստացված միջոցը լաբորատոր պայմաններում քսել են խոզի վնասված մաշկի վրա: Պարզվել է, որ միջոցը անգամ ավելի լավ է  ամրացրել, քան վիրահատական սոսինձը, ավելին այն առանձնացել է ֆիբրինին («բնական սոսինձ») բնորոշ առաձգականությամբ:

Միջոցը մի փոքր թույլ է եղել քիմիական սոսնձող նյութից՝ ցիանոակրիլատից, սակաան այն կողմնակի ազդեցություններ չի ունեցել, ինչպիսին մաշկի գրգռվածությունն է եւ գրիպին հիշեցնող նախանշանները:

Սալամանդրի լորձով միջոցը ստուգել են նաեւ վերքեր ունեցող կենդանի առնետների վրա: Պարզվել է, որ գեղձազատուկի կիրառումը թույլ է տվել արագ ապաքինել վերքերը գրեթե առանց սպիների եւ բորբոքման առաջացման:



© NEWS.am Medicine