Ինչո՞ւ ոչ բոլոր մարդկանց մոտ դաստակի վրա ջիլ կա

22:35   13 հունիսի, 2019

Որոշ մարդիկ դաստակի վրա ջիլ չունեն, որը թերաճ օրգան է համարվում: Պարզվում է, որ նման ջիլ կա ոչ բոլոր մարդկանց մոտ:

Էվոլյուցիայի ընթացքում շատ բան է փոխվել մոլորակի բնակիչների օրգանիզմում: Բնական ընտրության գործընթացում բոլոր կենդանի էակները ադապտացվել են Երկրի վրա փոփոխվող պայմաններին: Շատ կենդանիներ եւ մարդիկ մինչ այժմ ունեն մի շարք թերաճ օրգաններ:

Որոշ մարդկանց տարբերվող առանձնահատկություններից է մնում դաստակի վրա ջիլը՝ Palmaris longus-ը, ինչպես դա անվանում են գիտնականները:

Վաղ անցյալում՝ հազարավոր տարիներ առաջ, այդ ջիլն օգնում էր բռնել ճյուղերը՝ մեկ ծառից մյուսը տեղափոխվելով: Այժմ այդ ջիլը չի աշխատում ոչ միայն մարդկանց, այլ նաեւ կենդանիների մոտ: Որոշ կաթնասուններին, ի դեպ, այն օգնում է գործի դնել ճանկերը:

Այդ ջիլը բազմաթիվ ժամանակակից մարդկանց մոտ դեռեւս մնում է: Այն գտնվում է նախաբազկի վրա եւ երեւում է ճկույթն ու բութ մատը ծալած վիճակում ափը վեր ձեռքը բարձրացնելիս։

Հետազոտողները բացատրել են, թե ինչու ոչ բոլոր մարդկանց մոտ դաստակի վրա ջիլ կա: Համաձայն հետազոտությունների՝ այն բացակայում է Երկրի բնակչության 10-15%-ի մոտ եւ խոսում է մարդու մարմնի էվոլյուցիոն փոփոխությունների ու առանձնահատկությունների մասին:

Մասնագետների խոսքով՝ «հավելյալ» ջիլը չի ազդում ուժի վրա, սակայն որոշ օգուտ կա: Palmaris longus-ը կարող է լինել փոխպատվաստման ժամանակ «պահեստամասերի» աղբյուր:    



© NEWS.am Medicine