Ասեղնաբուժությունը պացիենտի թոքերի կոլապսի է հանգեցրել

21:17   13 հունիսի, 2019

Պորտուգալիայից  79-ամյա կինը որոշել է ասեղնաբուժության դիմել մեջքի ցավերի դեմ պայքարի համար:

Այդ պրոցեդուրաներից հետո  նրան ավելի լուրջ բուժում է պահանջվել, քանի որ նրա մոտ թոքերի կոլապս էր տեղի ունեցել:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կինը, որի անունը չի նշվում, որոշել է դիմել սրահ ասեղնաբուժության անցկացման համար՝ մեջքի տեւական եւ քրոնիկ ցավերից ազատվելու համար:

Նրան ընդամենը մեկ սեանս են արել, իսկ 2 օր անց շտապ օգնության մեքենայով վտանգավոր շնչահեղձությամբ, ինչպես նաեւ ուսի սուր ցավերով տեղափոխել հիվանդանոց:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ թոքերի մի մասը չի գործել:

Բժիշկները կարծում են, որ դրա պատճառ են դարձել փոքրիկ ասեղները, որոնք օգտագործվել են պրոցեդուրայի ժամանակ:

Մասնագետները հիշեցնում են, որ սխալ անցկացված ասեղնաբուժությունը կարող է մարդու կյանքին սպառնացող խնդիրների հանգեցնել:

Բարեբախտաբար, չնայած տարիքին եւ ծանր վիճակին, կինը ապաքինվել է եւ մի քանի օրից դուրս գրվել հիվանդանոցից:

 



© NEWS.am Medicine