Ակնեի դեմ միջոցը կարող է օգտակար լինել նաեւ անոթների համար. հետազոտություն

10:52   14 հունիսի, 2019

Մինոցիկլինը, որը հակաբիոտիկ է եւ հաճախ նշանակում են ակնեի դեպքում, կարող է օգտակար լինել նաեւ անոթների համար՝ սրտի նոպաների եւ կաթվածների զարգացման հավանականությունը նվազեցնելով  անոթների առաձգականության պահպանման հաշվին:

The Daily Mail-ը հայտնում է, որ այս դեղամիջոցը նվազեցնում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը, որն առաջացնում են կալցիումային նստվածքները, որոնք նեղացնում են անոթների լուսանցքը եւ դրանց պատերն ավելի կարծացնում:

University of Cambridge-ի եւ King's College London-ի մասնագետների խոսքով՝ մինոցիկլինն արգելափակում է ուղին, որով տեղի է ունենում կալցիումի կուտակումը:

Նախկինում հաստատվել է, որ բջիջներում ԴՆԹ-ի վերականգնման հետ կաված PARP էնզիմը կարող է գործել նաեւ բջիջներից դուրս՝ կարեւոր դեր խաղալով ոսկրերի ամրության պահպանան գործում: Այս փաստը գիտնականներին դրդել է էնզիմի եւ անոթների բիոհանքայնացման միջեւ հնարավոր կապի գոյության մասին մտքին:

Գիտնականները նոր հետազոտության շրջանակում պարզել են, որ PARP էնզիմները միանում են կալցիումի իոններին եւ նպաստում դրանցից ավելի խոշոր տարրերի ձեւավորմանը: Այս տարրերը անոթների պատերի ներսում միանում են նյութերի, որոնք պատերը առաձգական են դարձնում: Արդյունքում կալցիումային տարրերը վերածվում են կարծր բյուրեղների, որոնք էլ նվազեցնում են անոթների պատերի առաձգականությունը:

Գիտնականները 6 մոլեկուլ են հայտնաբերել, որոնք, ինչպես պարզվել է, կարող էին արգելակել PARP էնզիմների ակտիվությունը՝ վերականգնելով անոթների առաձգականությունը: Դրանց թվում է նաեւ մինոցիկլինը:

Այն հաջողությամբ թեստավորել են աթերոսկլերոզի հետ կապված սրտի քրոնիկական հիվանդությամբ կրծողների վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի ազդեցությամբ կենդանիների անոթները առաձգական են մնացել:



© NEWS.am Medicine