Մահվան համբույր. Նորածինը քիչ է մնացել մահանա մկրտության ժամանակ համբույրից

14:27   14 հունիսի, 2019

Փոքրիկ Նոան քիչ է մնացել մահանա մկրտության ժամանակ համբույրից: Նրան համբուրած ազգականից նա վարակվել է հերպեսի վիրուսով, որը չափազանց վտանգավոր է փոքր երեխաների համար եւ կարող է հաշված րոպեներիմ ընթացքում սպանել:

Կնունքից անմիջապես հետո Նոայի մայրը՝ 21-ամյա Էշլի Ուայթը, նկատել էր, որ 4 շաբաթական փոքրիկի աջ աչքը բորբոքվել էր:

Անհանգստացած մայրը միանգամից ենթադրել էր, որ երեխայի մոտ հերպես է եւ դիմել էր բժիշկների օգնությանը: Մի քանի օր անց  ստացված հետազոտության արդյունքները հաստատել էին նրա կասկածները:

Բժիշկները մորը բացատրել էին, որ երեխան, ամենայն հավանականությամբ, վարակվել է  այդ վիրուսն ունեցող անձի հետ համբույրի ժամանակ: Այդ ժամանակ Էշլին հիշել է, որ նորածնի աչքերի խնդիրներից մի քանի օր առաջ նրան համբուրել  էին մկրտության ժամանակ:

Տղան 2.5 ամիս բուժվում էր մանկական հիվանդանոցում եւ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, քանի որ խնդիրը ժամանակին էր նկատվել:

 «Մենք հասցրել էին նկատել վիրուսը, մինչեւ որ այն ներփաթանցեր արյան մեջ,-ասել է փոքրիկի մայրը,-սակայն Նոայի մոտ մի քանի օր աչքերը չէին բացվում»:

Դուրս գրվելուց  հետո 6 ամիս երեխային պրոֆիլակտիկ հակավիրուսային  միջոց էին տալիս, սակայն 2019-ի մարտին նրա առողջությունը նորից էր վատթարացել: 2 շաաբթ նա անցկացրել էր ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում, որից հետո նրան մինչեւ հաջորդ տարվա մարտ դեղեր էին նշանակել:

Այժմ տղան 9 ամսական է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն նա պետք է դեռ երկար ժամանակ հետազոտվի հիվանդանոցում:

Մասնագետները երիտասարդ ծնողերին կոչ են անում թույլ չտալ այլ մարդկանց (անգամ հարազատներին) համբուրել նորածիններին: Երեխայի իմունային համակարգը դեռ թույլ է եւ համբույրի ժամանակ նրանք կարող են վարակվել վիրուսներով, որոնք մեծահասակի համար վտանգավոր չեն, սակայն երեխայի համար մահացու վտագավոր են:



© NEWS.am Medicine