11-ամյա տղան մահացել է բժիշկների անուշադրության պատճառով

12:08   14 հունիսի, 2019

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում ավարտվել է 11-ամյա տղայի՝ Ջորջ Սմիթի մահվան հետ կապված հետաքննությունը, որը մահացել էր հոսպիտալացնելուց հրաժարված շտապ օգնության բրիգադի պատճառով:

Lincolneshire Live-ը հաղորդում է, որ տղան իր կյանքի մեծ մասը տառապում էր ասթմայի ծանր տեսակով:

2017-ի հոկտեմբերին հերթական նոպայի ժամանակ նրա մայրը միանգամից շատպ օգնություն էր կանչել եւ նրան ինգալյատոր տվել:

Ժամանած բժիշկները զննել էին երեխային, սակայն որոշել էին, որ նրան պետք չէ հոսպիտալացնել, քանի որ նա կարողանում էր ինքնուրույն ոտքի վրա կանգնել եւ հանգսիտ խոսել:

Ընդ որում տղայի արտաշնչման արագության գագաթնակետը գերազանցում էր նորմալ ցուցանիշը, սակայն բժիշկները դրան մեծ նշանակություն չէին տալիս:

Մի քանի ժամ անց Ջորջի մոտ երկրորդ նոպան էր սկսվել. տղան կորցրել էր գիտակցությունը եւ սիրտը կանգնել էր: Հայրը ստիպված էր եղել վերակենդանացնել երեխային մինչեւ շտապ օգնության ժամանումը: Այս անգամ Ջորջին արդեն տեղափոխել էին հիվանդանոց, սակայ նրան չէր հաջողվել փրկել:

 «Նրա մահն աներեւակայելի ցավ էր պատճառել: Ջորջն ամենից շատ վախենում էր մահանալ եւ սովորել էր ապրել դրա հետ», — պատմում է տղայի մայրը:

Դեպքի հետաքննությունն անցկացրած հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ երեխայի մահվան պատճառ էր դարձել շտապ օգնության աշխատակիցների անուշադրությունը:

Հանձնաժողովի եզրակացության համաձայն, նրանք նրան անհրաժեշտ օգնություն ցույց չեն տվել: Մասնագետների կարծիքով բացառված չէ, որ տղային կհաջողվեր փրկել, եթե նրան հոսպիտալացնեին դեռ առաջին նոպայի ժամանակ:



© NEWS.am Medicine