Հակաայրուկային ծածկույթով սպասքը կարող է առաջացնել քաղցկեղի զարգացում. հետազոտություն

15:58   15 հունիսի, 2019

Հակաայրուկային ծածկույթով տապակները, իհարկե, շատ հարմար են գործածման համար, սակայն առողջության համար դրանք կարող են անվտանգ չլինել, նշվում է շրջակա միջավայրի պահպանության վաշինգտոնյան գործակալության զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ քիմիական նյութերը (մասնավորապես՝ պերֆտորոկտանաթթուն (PFOA)) այդպիսի սպասքից կարող է ընկնել խմելու ջրի մեջ, իսկ ջրի միջոցով՝ մարդու օրգանիզմ: PFOA-ն հայտնի է տոքսիկ հատկություններով, եւ կարծիք կա, որ այս նյութը կարող է նվազեցնել իմունային համակարգի ֆունկցիաները, նպաստել անպտղության եւ ուռուցքային պրոցեսների զարգացմանը, մասնավորապես՝ լյարդում, ենթաստամոքսային գեղձում եւ սեռական օրգաններում:

Գիտնականները նաեւ կարծում են, որ այս նյութերը կարող են դառնալ խոլեստերինի մակարդակի բարձրացման եւ ճարպային հյուսվածքի աճի պատճառ:

PFOA է պարունակվում ոչ միայն հրադիմացկուն ու ջրակայուն տապակների ու կաթսաների մեջ, այլեւ ջրակայուն հագուստում եւ աղտոտվածության հանդեպ կայուն գորգերում:



© NEWS.am Medicine