Սաունա հաճախելը կարո՞ղ է համեմատվել մարզասրահ հաճախելու հետ

18:50   15 հունիսի, 2019

Սաունայում 25 րոպե անցկացնելը մեծացնում է սրտխփոցի հաճախականությունն ու բարձրացնում զարկերակային ճնշումը ճիշտ այնպես, ինչպես սպորտով զբաղվելը: Սակայն սաունայում հանգիստ անցկացնելը չի ենթադրում մկանային ակտիվություն եւ չի նպաստում քաշի կորստին: Այս մասին պաատմել են Գերմանիայի Martin-Luther-University Halle-Wittenberg համալսարանի մասնագետները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նրանք հետազոտել են 19 առողջ կամավորների: Պարզվել է, որ երբ կամավորները լքել են սաունան, սրտխփոցի հաճախականությունն ու զարկերակային ճնշումը բարձրացել են:

Դրանից ելնելով՝ մասնագետները եզրակացրել են, որ սաունա հաճախելը կարող է ամրապնդել սրտի առողջությունը, սակայն չի օգնի նիհարելուն:

Սաունան, գիտնականների խոսքով, ցուցված է բոլորին նրանց, ովքեր կարող են ֆիզիկական չափավոր սթրես տանել առանց դիսկոմֆորտի: Սակայն քրոնիկ ցածր ճնշում ունեցողներին սաունա հաճախելը հակացուցված է: Գիտնականները նաեւ նշում են, որ կարեւոր է սաունայից դուրս գալուց հետո ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար:  



© NEWS.am Medicine