Ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետաները վանգավոր են երիկամների համար. մասնագետ

17:27   17 հունիսի, 2019

Ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետաները կարող են շատ վտանգավոր լինել երիկամների համար, հավաստում է բժիշկ Վինսենթ Կանդրավինաթան, որն զբաղվում է առողջության եւ սննդի հետազոտություններով։ Pop Sugar պարբերականի հետ զրույցում մասնագետը պատմել է, թե ինչու այսպես կոչված կետոդիետան այնքան էլ լավ գաղափար չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։

Ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետաները կառուցված են մի ամբողջ շարք մթերքների բացառման կամ էլ կերակրացանկում ածխաջրերի կտրուկ կրճատման վրա։ Այդպիսին են համարվում կետոդիետան, Աթկինսի դիետան եւ այլն։ Դրանք ենթադրում են հրաժարում հացից, բրնձից, կարտոֆիլից, քաղցր մթերքներից, ինչպիսին են գազավորված ըմպելիքները եւ քաղցրավենիքները։ Այդ ամենի փոխարեն շեշտը դրվում է սպիտակուցային մթերքների՝ մսի, կաթնամթերքների, ինչպես նաեւ ճարպերի վրա։ Համարվում է, որ  նման կերակրացանկը կստիպի մարմնին այրել ճարպերը՝ որպես էներգիայի աղբյուր օգտագործելով ոչ թե ածխաջրերը, այլ ճարպերը։ Սակայն, ինչպես նշել է մասնագետը, սպիտակուցի մեծ քանակությունը կերակրացանկում բարձրացնում է երիկամների խնդիրների, այդ թվում երիկամային անբավարարության առաջացման ռիսկը։

Մարդկանց մեծ մասի համար ոչ երկարատեւ կետոդիետան անվտանգ է։ Բայց ամեն բան փոխվում է, եթե մարդը երկար ժամանակ է պահպանում նման կերակրացանկը կամ խնդիրներ ունի երիկամների հետ կապված։

Երիկամների վատ փոփոխությունների մասին կարող են մատնանշել հոգնածությունը, ջրազրկումը, փորկապությունը, այտուցվածությունն ու մեզի կազմի փոփոխությունը։

Երիկամների առողջության եւ առհասարակ առողջության պահպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել հավասարակշռված, խմել բավական քանակությամբ ջուր, հսկել արյան մեջ շաքարի պարունակությունը, չծխել եւ կրճատել ոգելից խմիչքների օգտագործումը։



© NEWS.am Medicine